կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի ԿԸՀ-ն գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունելու նախագծերի շուրջ քննարկումներ է կազմակերպել

Արցախի ԿԸՀ-ն գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունելու նախագծերի շուրջ քննարկումներ է կազմակերպել

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագծերը նախապես հանրային կարծքի էին ներկայացվել: Քննարկմանը մասնակցում էին ԿԸՀ անդամները, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները, ներկայացուցիչներ  ԱՀ արդարադատության նախարարությունից, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ԱՀ ոստիկանությունից, քաղաքական և հասարակական կազմակերպություններից:

Քննարկված հարցերը վերաբերվում էին ԱՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման, համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու,  տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու, ձերբակալվածների, կալանավորվածների ու դատապարտյալների քվեարկության, քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով լրացուցիչ հնարավորություններ  սահմանելու կարգերին, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի  69-րդ հոդվածի 10-րդ մասի կիրարկման կարգի մշակման առանձնահատկություններին:

Քննարկումների արդյունքներով ԿԸՀ որոշումների որոշ նախագծեր  կվերախմբագրվեն և կներկայացվեն ս.թ. հունվարի 15-ին կայանալիք  ԿԸՀ նիստին: 

 

  • Կիսվել: