շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի խորհրդարանի խմբակցությունները պաշտոնական հրավեր կուղարկեն ԵԱՀԿ ՄԽ անդամներին

Արցախի խորհրդարանի խմբակցությունները պաշտոնական հրավեր կուղարկեն ԵԱՀԿ ՄԽ անդամներին

Արցախի խորհրդարանի խմբակցությունները պաշտոնական հրավեր կուղարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին: Նման որոշում է կայացվել խորհրդարանի նիստի ընթացքում:

Պատգամավորներն արձանագրել են, որ Ստեփանակերտը եռանախագահների այցին սպասում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից:

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այցը մինչև օրս չի կայացել, քանի որ դրան խոչընդոտում է պաշտոնական Բաքուն:

՛՛Արցախում հնարավոր է խաղաղություն միայն ու միայն այն դեպքում, երբ Արցախի հարցը քաղաքական լուծում կստանա՛՛,-ասել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

 

  • Կիսվել: