երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող ահաբեկչության դեմ Ստեփանակերտում հավաք է կազմակերպվել

Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող ահաբեկչության դեմ Ստեփանակերտում հավաք է կազմակերպվել

Այսօր` մարտի 24-ին, Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման տարածքում Արցախի մի խումբ կանանց նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հավաք՝ հանուն արցախցի երեխաների անվտանգության, խաղաղ մանկության և ապագայի։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հավաքի կազմակերպիչներից Քրիստին Բալայանը նշել է, որ այսօր հավաքվել են՝ արցախցիների ձայնը լսելի դարձնելու աշխարհին, քանի որ պարաստ են պայքարել հայրենիքում ապրելու իրավունքի համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Պատահական չենք ընտրել մեր այսօրվա հավաքի տեղը, որովհետև մեր երեխաները մեր կարիքը շատ ունեն հիմա, մենք պետք է մեր երեխաների համար ամեն ինչ անենք, պայքարենք ու չլռենք: Պատերազմի ժամանակ մեր տղամարդիկ հայրենիքի պաշտպանության համար պայքար մղեցին, իսկ հիմա մենք պետք է թիկունք լինենք մեր տղամարդկանց համար: Թող աշխարհը իմանա, որ Արցախում հարյուր հազարից ավելի հայ է ապրում: Արցախը մեր պապերի տունն է և մենք այստեղ կապրենք, կարարենք ու կստեղծագործենք մեր երեխաների հետ միասին»,- նշել է Ք. Բալայանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Տեղահանված շուշեցի Ալյոնա Սարգսյանի խոսքով՝ այսօր Ադրբեջանի հայատյաց իշխանությունները նույն կերպ, ինչպես 1920թ. այս օրերին կազմակերպել էին Շուշիում հայկական ջարդերը, փորձում են ցեղասպանության նոր ծրագիր իրագործել:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Սա սոսկ հումանիտար աղետ չէ, եթե այսօր չմիավորվենք, չմիաբանվենք, ուս ուսի չտանք` առանց քաղաքական հայացքների, մենք չենք կարողանա հասնել համերաշխության և մեր պահանջները ի լուր աշխարհի ներկայացնել: Եթե այսօր լռենք, վաղը պատմության գրքերում նոր արյունալի էջեր են լինելու: 2020թ. պատերազմի պատճառով ես կորցրել եմ ամեն ինչ, անգամ հորս գերեզմանին ներկայանալու պատիվը, սակայն այսօր այստեղ եմ, ապրում եմ և շարունակելու եմ ապրել Արցախում, որովհետև մենք պետք է պայքարենք մինչև վերջ»,- նշել է Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հավաքի ժամանակ ելույթներով հանդես եկան Արցախի ապագայով մտահոգված քաղաքացիներ: Խաղաղ հավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատամարտիկների պուրակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ադրբեջանի ագրեսիային իրենց կյանքի գնով դիմադրած քաջորդիների հիշատակին:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: