ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի աշխատանքները սկսվել են

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի աշխատանքները սկսվել են

Ստեփանակերտի Հ. Թումանյան 59 հասցեում՝ Մշակույթի եւ երիտասարդության պալատում իր աշխատանքներն է սկսել Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԿԸՀ մամուլի կենտրոնից։

«Մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների համար մամլո կենտրոնում ապահովվել են աշխատանքային բոլոր պայմանները՝ որակյալ համացանց, համակարգչային սրահ, տեղեկատվական փաթեթներ: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ ախտահանիչ ու կանխարգելիչ աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: