Արցախի կառավարությունը հորդորում է ատամնաբույժներին մեկ ամսով հետաձգել բոլոր տեսակի պլանային այցերը
Արցախի կառավարությունը հորդորում է ատամնաբույժներին մեկ ամսով հետաձգել բոլոր տեսակի պլանային այցերը։ Հայտարարությունը՝ ստորև․
Ուսումնասիրելով COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկման օջախում ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման միջազգային փորձը և հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայության առանձնահատկություններն ու բժշկական հաստատությունների պլանային այցերի մեծ թիվը, հորդորում ենք ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բոլոր բժշկական հաստատություններին՝ հետաձգել պացիենտների բոլոր տեսակի պլանային այցերը` նախնական մեկ ամիս ժամկետով և սպասարկել միայն շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը:
Միաժամանակ, հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու ընթացքում կորոնավիրուսային վարակի տարածման հնարավոր բարձր վտանգը, տեղեկացնում ենք,որ՝ բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով
պացիենտին` հիմք ընդունելով ԱՀ առողջապահության նախարարի 11.03.2020թ. թիվ 82-Ա հրամանով հաստատված ուղեցույցը, COVID-19 կորոնավիրուսով պացիենտին ցուցված չէ ստոմատոլոգիական որևէ բժշկական
օգնություն, բացառությամբ սուր և անհետաձգելի դեպքերի, այն դեպքում, երբ հիվանդության ակտիվ շրջանում պացիենտը դիմում է ստոմատոլոգիական կենտրոն, ապա բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա հնարավորինս արագ նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով պացիենտին, անհապաղ կազմակերպել մեկուսացման միջոցառումներ, ինչպես նաև տեղեկացնել համապատասխան մարմիններին, ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս, խորհուրդ է տրվում մինչ պացիենտի զննումն ու նախատեսվող միջամտության իրականացումը, ինչպես նաև պացիենտի զննումից և իրականացված միջամտությունից հետո՝ կատարել
ձեռքերի հիգիենիկ մշակում (մաքրում):
Խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր պաշտպանիչ անհատական միջոցները` ակնոցներ, դիմակներ, ձեռնոցներ, բժշկական դիմակներ և պաշտպանիչ արտահագուստ` նախատեսված մեկանգամյա օգտագործման համար,
մինչև որևէ ստոմատոլոգիական միջամտություն կատարելը
պացիենտին առաջարկել բերանի խոռոչի ողողում՝ 1% ջրածնի պերօքսիդի լուծույթով: Ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս Ռաբերդամի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը, քանի որ նվազեցնում է թքով և արյունով ախտահարված աերոզոլային կախույթի առաջացումը:Բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքի ընթացքում հնարավոր չէ տեղադրել Ռաբերդամ, խորհուրդ է տրվում օգտագործել մեխանիկական գործիքներ` որպեսզի հեռացման ժամանակ նվազեցվի աերոզոլի առաջացումը: