հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի․ Արցախի տեղեկատվական շտաբ (տեսանյութ)

Արցախի կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի․ Արցախի տեղեկատվական շտաբ (տեսանյութ)

02.04.2020 թվականին Թալիշում ՊԲ հրամանատարության մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին զեկուցվել է նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին: 

Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից, զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին:
Նախագահին զեկուցվել է, որ անհրաժեշտ բուժպարագաների, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, ավելին՝ առավել մեծացվել ու մեծացվում են առկա պահուստները:

Նախագահը նշել է, որ կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի:

  • Կիսվել: