ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի իշխանությունները քաղաքացիներին հորդորում են առաջիկա 7 օրերին զերծ մնալ ՀՀ մեկնելուց

Արցախի իշխանությունները քաղաքացիներին հորդորում են առաջիկա 7 օրերին զերծ մնալ ՀՀ մեկնելուց

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը արցախցիներին հորդորում է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում;

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ, Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց:  ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկացնենք՝ այսօր ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ երկրում կորոնավիրուսի վարակով հաստատված դեպքեր չկան։

  • Կիսվել: