կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ կանխել ցեղասպանությունը ԼՂ-ում

Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ կանխել ցեղասպանությունը ԼՂ-ում

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ միջամտել իրադրությանը։

Քարդաշյանը X սոցիալական հարթակում կիսվել է Rolling Stone պարբերականում սեպտեմբերի 8-ին իր և ամերիկահայ բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հոդվածով, որում կոչ էին անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դադարեցնել ևս մեկ ցեղասպանություն՝ այս անգամ Արցախում։

«Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել հիմա՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների պատճառով, ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնելուց հետո։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

  • Կիսվել: