չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի Հանրապետությունում աճել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը

Արցախի Հանրապետությունում աճել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում արձանագրվում է Covid-19 համավարակի նոր դեպքերի թվի աճ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ 2022թ․օգոստոսի 1-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 756 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 105 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

Ըստ վիճակագրական տվյալների ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 դեպք։ Վարակման դեպքերի կտրուկ աճը տեսանելի է եղել հուլիս ամսվա ընթացքում, երբ նշված ժամանակահատվածում կատարվել է 1230 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 18 դրական դեպք։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար և դիմում է հանրապետության բնակչությանը՝ պատվաստվել Covid-19-ի դեմ, պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը։

  • Կիսվել: