ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում անասնաֆերմաներն էլեկտրաֆիկացվել են արևային էներգիայով

«Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում անասնաֆերմաներն էլեկտրաֆիկացվել են արևային էներգիայով

Սեպտեմբերի 20-ին և 21-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչներն «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում աշխատանքային այց են կատարել Մարտակերտի և Մարտունու շրաջանների Չլդրան, Աշան և Հաղորտի համայնքներ, որտեղ անասնաֆերմաներում իրականացվել էր արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրում:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, այցի նպատակն էր՝ իրականացնել կատարված աշխատանքների ուսումնասիրություն և ընդունում:
 
Ուսումնասիրությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, և հանձնաժողովը կատարված աշխատանքներին տվել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: