երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործության 1276 դեպք․ ԱՀ դատախազություն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործության 1276 դեպք․ ԱՀ դատախազություն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործության 1276 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 404-ով (2021 թ. առաջին կիսամյակում՝ 872 դեպք, 2020-ի առաջին կիսամյակում՝ 525, իսկ 2019-ին՝ 456):

 Այս մասին InfoPort.am-ը տեղեկացնում է ԱՀ դատախազությունից:
 
Հաշվետու ժամանակահատվածում  արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործություննների 275 դեպք՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179-ի փոխարեն (2020 թ. առաջին կիսամյակ 196, 2091թ. առաջին կիսամյակ՝  172):
 
Հասարակական անվտանգության կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է  429, 2021թ. առաջին կիսամյակի 238-ի դիմաց (2020-ինառաջին կիսամյակում՝ 106, 2019 թվականի՝  107):
 
 Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված 189 հանցագործություն, անցած տարվա  273-ի փոխարեն (2020թ. առաջին կիսամյակում՝ 122, 2019 թվականի՝ 121):
 
Աճել են  տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2021 թվականի առաջին կիսամյակի 5-ի փոխարեն, այս տարի արձանագրվել է 13 դեպք (2020-ի նույն ժամանակահատվածում՝ 8, 2019-ի՝ 5):
 
Արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 17 դեպք (2021թ. առաջին կիսամյակում՝ 20, 2020-ի՝ 9, 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 6):
 
Նախորդ տարվա համեմատ՝ 2022 թվականի  առաջին կիսամյակում  նվազել են  պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված  հանցագործությունները, կազմելով 96 դեպք (2021 թ. առաջին կիսամյակում՝ 122, 2020-ի՝ 69, 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 34):
 
« Թեև հանցավորության  ընդհանուր թվում  ունենք համեմատական աճ, այդուհանդերձ, էականորեն նվազել է սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, ինչը պատերազմական և հետպատերազմական շրջանին հատուկ նպաստավոր պայմանները հետզհետե վերացնելու արդյունք է: Ինչպես ենթադրելի է ներկայացված վիճակագրությունից, ԱՀ իրավապահ մարմիններն աշխատում են գերծանրաբեռնված»,-պարզաբանել են դատախազությունից՝ հավելելով, որ չնայած քրեադատավարական գործողությունները հաճախ զուգորդվում են հարկադրանքի միջոցների կիրառմամբ, սակայն պետք է հաշվի առնել , որ դրանք ինքնանպատակ չեն և որպես կանոն հետապնդում են քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված խնդիրների լուծման նպատակ:
 
« Ուստի հորդորում  ենք հանրությանը և իրավապահներին, հատկապես նախաքննական մարմինների հետ փոխհարաբերություններում լինել համբերատար և հնարավորության սահմաններում աջակցել հետաքննության ու նախաքննության դատավարական գործընթացներին», -ասված է կառույցի հաղորդագրությունում:
 

  • Կիսվել: