ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի քաղաքացին մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ վերցվել արգելանքի․ ԱՀ ԱԱԾ

Արցախի քաղաքացին մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ վերցվել արգելանքի․ ԱՀ ԱԱԾ

 Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ-ն։

Այսօր վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:

 Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու  հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: