շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի  Մարտունու շրջանի գյուղերում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1- 1.5մ

Արցախի Մարտունու շրջանի գյուղերում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1- 1.5մ

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում է:

Ասկերան քաղաքի ճանապարհը բաց է: Փակ են Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք, Ռև, Հիլիս, Վարդաձոր համայնքների ճանապարհները, մյուս համայնքներում՝ երթևեկությունը՝ դժվարանցանելի է: Ձյան շերտը շրջանում կազմում է 80-100 սմ:

Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, ձյան շերտն այստեղ կազմում է 40-50 սմ, իսկ Մարտակերտ քաղաքում՝ 10 սմ:

Մարտունու շրջանում փակ են Կարմիր շուկա, Հացի, Հերհեր, Սոս, Մուշկապատ, Ավդուռ, Գիշի, Բերդաշեն, Ծովատեղ, Խերխան, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն և Հաղորտի համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունն այստեղ կազմում է 1մ- 1,50 սմ: Մարտունի քաղաքը և մյուս համայնքները դժվարանցանելի են:

Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի է, առկա է նաև ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:

  • Կիսվել: