կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի ԱԳՆ-ում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

Արցախի ԱԳՆ-ում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

Սեպտեմբերի 3-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝  ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։

Իր ելույթում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը  նշել է, որ Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, ով բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։

Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: