երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ

Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության և այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար։

Դավիթ Բաբայանը նաև կարևորել է ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում՝ ընդգծելով, որ այդ անսպառ ռեսուրսի ճիշտ և նպատակային կառավարումը պետության և հասարակության զարգացման կարևորագույն նախադրյալներից է։

  • Կիսվել: