ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ՝ դատախազությունում աշխատանքային խումբ է ձևավորվել

Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ՝ դատախազությունում աշխատանքային խումբ է ձևավորվել

Մարտի 31-ին կայանալիք ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետներում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

ԱՀ դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նույն հրամանով աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Ստեփանյանը:
 
Ենթադրյալ հանցավոր և այլ իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվութան տրամադրումը հեշտացնելու և իրավապահ մարմինների արձագանքման օպերատիվությունը մեծացնելու համար գործելու է նաև թեժ գիծ՝ «9901» կարճ հեռախոսահամարով:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ թեժ գիծը հասանելի է լինելու նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում՝ աշխատանքային ժամերին (ժամը 9:00-ից մինչև 13:00 և 14:30-ից մինչև 18:30), իսկ քվեարկության օրը՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն: Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ դիմումները, հաղորդումները և ահազանգերը կարող են ներկայացվել նաև ներքոնշյալ հասցեներով ու հեռախոսահամարներով.
 
Ստեփանակերտ քաղաքի դատախազություն՝ ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյանի փողոց-13, հեռ. +(37447) 97-00-11,
 
Ասկերանի շրջանի դատախազություն՝ ք. Ասկերան, Մյասնիկյանի փողոց-1, հեռ. +(37447) 67-71-77,
 
Մարտակերտի շրջանի դատախազություն՝ ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փողոց -109, հեռ. +(37447) 42-14-00,
 
Շահումյանի շրջանի դատախազություն՝ ք. Քարվաճառ, Ազատամարտիկների փողոց- 43, հեռ. +(37497) 24-11-88,
 
Քաշաթաղի շրջանի դատախազություն՝ ք. Բերձոր, Վեհափառի-1, թաղամաս 123, հեռ. +(37447) 75-22-44,
 
Շուշիի շրջանի դատախազություն՝ ք. Շուշի, Ա.Բեկորի փողոց-23, հեռ. +(37447) 73-17-11,
 
Հադրութի շրջանի դատախազություն՝ ք. Հադրութ, Ա.Մկրտչյանի փողոց-100, հեռ. +(37447) 55-17-18,
 
Մարտունու շրջանի դատախազություն՝ ք. Մարտունի, Վ.Խաչատուրյանի փողոց-18, հեռ. +(37447) 82-21-12:

  • Կիսվել: