շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրեր կիրականացվեն

Արցախի գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրեր կիրականացվեն

ԱՀ 2021 թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել:

Այդ համատեքստում գյուղատնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը՝ ընդգծելով, որ նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝ ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում, որի ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 3.0 մլրդ դրամով, գյուղատնտեսական միջոցառումների իրականացում՝ ծախսային ծրագրի 10 մլրդ դրամով ավելացմամբ։
 
«Մասնավորապես նախատեսվում է իրականացնել տոհմային և ոչ տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում, "բրուցելոզ" հիվանդության դեմ պայքարի ծրագիր, հեռագնա արոտավայրերում ենթակառուցվածքների կառուցման կարգ, պանրագործության զարգացման ծրագիր, մուլչեր (արոտավայրերի և խոտհարքերի բարելավման համար), 100-500 քառակուսի մետր մակերեսով ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիր, բանջարաբոստանային կուլտուրաների մշակության դիմաց անհատույց գումարի տրամադրում, բուսաբուծական մթերքների վերամշակման ծրագիր, ծխախոտի մթերման դիմաց լրավճարի տրամադրում, պոլիէթիլենային խողովակի անհատույց տրամադրում, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրում՝ մասնակի սուբսիդավորման միջոցով և ջրամբարների, ջրանցնքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում»,-artsakhpress.am-ի հետ զրույցում նշել է Ն. Մուսայելյանը:

  • Կիսվել: