կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի Գիտական կենտրոնում չորս նոր լաբորատորիաներ կգործեն

Արցախի Գիտական կենտրոնում չորս նոր լաբորատորիաներ կգործեն

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցության արդյունքում Արցախի գիտական կենտրոնում բացվել են Արևելագիտության, Ֆիզիոլոգիայի, Երկրաբանության և Ռադիոֆիզիկայի լաբորատորիաներ:

«Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանն ասաց, որ Արցախի գիտական կենտրոնը պետք է դարձնել հայոց ամենահզոր կենտրոններից մեկը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախի Գիտական կենտրոնը պետք է դարձնենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոքր մոդել:

Այն ուղղությունները, որոնք զարգանում են ակադեմիայում, պետք է սկսեն զարգանալ նաև այստեղ, որովհետև ոչ մեկս իրավունք չունենք թույլ տալ, որ այստեղ գիտությունը մեռնի »,- ընդգծել է Ա. Սաղյանը և կոչ արել Արցախի երիտասարդությանը ներգարվվել գիտության բնագավառում:

 

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Արցախում գիտությունը դառնում է շոշափելի:

«Գիտությունը պետք է զարգանա Գիտական կենտրոնում: Մեր գենը նորից պետք է դառնա ակտուալ, ուրիշ ճանապարհ չկա, գիտությունն է, որ չի ճանաչում ոչ մի սահման. այն պետք է դառնա մեր անվտանգության երաշխավորը»,- նշել է Լ. Ղարախանյանը:

 

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

Արցախի Գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի հավաստմամբ՝ կենտրոնը սերտ համագործակցության մեջ է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և նրա ինստիտուտների հետ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Նոր լաբորատորիաներն արդեն իսկ կահավորված են:

Ունենք երիտասարդ մասնագետներ, ովքեր համագործակցության շնորհիվ կանցնեն մասնագիտական վերապատրաստումներ: Երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին` Արցախի Գիտական կենտրոնի ստեղծման, գիտական և գիտահետազոտական կարողությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»,- մեզ հետ զրույցում ասել է Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: