ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ևս 27 քաղաքացիների՝ կորոնավիրուսի թեստավորման արդյունքները բացասական են եղել․ ԱՀ ԱՆ

Արցախի ևս 27 քաղաքացիների՝ կորոնավիրուսի թեստավորման արդյունքները բացասական են եղել․ ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել:

Տեղեկացնենք, որ թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից են՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք տարբեր ախտանիշներով դիմել էին բուժհաստատություններ և թեստավորվել:

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս 27 քաղաքացիներից բացի, օրվա ընթացքում թեստավորվել էին ևս 28 քաղաքացիներ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում ստացվել է 55 թեստավորման արդյունք: Բոլորի դեպքում էլ վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, որոնցից երկուսը բուժվել են:

  • Կիսվել: