հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի և ՌԴ-ի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը. ՌԻԱ Նովոստի

Արցախի և ՌԴ-ի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը. ՌԻԱ Նովոստի

Արցախի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Արցախի վարչակազմում իր աղբյուրին:

Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանում Ռուսաստանից առաջին ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել արդեն դեկտեմբերին:

ՌԻԱ Նովոստի-ի զրուցակիցը նշել է. ՛՛Հիմա երկու կողմերն էլ՝ մենք ու Ռուսաստանը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար, և հնարավոր է, որ Ստեփանակերտի օդանակավայանում աշխատանքը վերսկսվի մինչև տարեվերջ՛՛:

Նրա խոսքով՝ օդանավակայանը սպասարկելու է նաև ուղևորափոխադրող թռիչքներ, որոնք, ինչպես սպասվում է, Լեռնային Ղարաբաղ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի մարզերից:

Մեկ այլ աղբյուր էլ հաստատել է ծրագրերի հավաստիությունը: Նրա խոսքով՝ ՛՛հավանաբար այս ամսվա վերջին մենք ականատես կլինենք, թե ինչպես են առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում՛՛:

  • Կիսվել: