կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում. Արցախի պետնախարարը և ԿԳՄՍ նախարարը մասնակցել են արտադրամասի բացմանը

Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում. Արցախի պետնախարարը և ԿԳՄՍ նախարարը մասնակցել են արտադրամասի բացմանը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին Արցախի գիտական կենտրոնում ներկա է եղել «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի բացման արարողությանը:
 
«Փոքրածավալ արտադրության կազմակերպումն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ:
 
May be an image of 2 people, people standing and indoor
 
Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքը, արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա:
 
May be an image of 4 people, people sitting, people standing and indoor
 
Կարևորել եմ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունը՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը»,- Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Արցախի պետնախարարը:

 

  • Կիսվել: