հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգեր չեն եղել. Տեղեկատվական շտաբ

Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգեր չեն եղել. Տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել, գրում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը։

«Օրվա ընթացքում բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ահազանգեր չեն եղել, մեկուսացվածների նոր փաստեր չեն արձանագրվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: