Արցախի բուժհաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ (տեսանյութ)
Նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ՝ նախարարության ենթակա շրջանային բուժհաստատությունների տարածքներում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ նմանատիպ ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: