ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի բնակչության ֆինանսական աջակցության վճարումը կիրականացվի հաջորդ շաբաթ

Արցախի բնակչության ֆինանսական աջակցության վճարումը կիրականացվի հաջորդ շաբաթ

Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները կիրականացվեն հաջորդ շաբաթ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
 
«Աջակցությունը ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։ Կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող 63 տարին լրացած անձինք, աջակցությունը կստանան իրենց թոշակի և նպաստի հետ միասին՝ միևնույն վճարման եղանակով»,-նշել է նախարարը՝հայտնելով, որ մարտ ամսին ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել ավելի քան 101 հազար արցախցի։

  • Կիսվել: