ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԱԺ-ում կքննարկեն կորոնավիրուսի ներթափանցմումը եւ տարածումը կանխարգելող աշխատանքները

Արցախի ԱԺ-ում կքննարկեն կորոնավիրուսի ներթափանցմումը եւ տարածումը կանխարգելող աշխատանքները

Արցախի Հանրապետության Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 21-ին լսումներ կհրավիրի՝ քննարկելու համար կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցեր: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրությունում ասվում է՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը,  ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրի լսումներ: Ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կքննարկվեն վիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցեր:

Լսումները կանցկացվեն ԱԺ փոքր դահլիճում:

 

  • Կիսվել: