ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ

ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է: Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել: Արթուր Թովմասյանը <<Քաղաքացիական պայմանագիր>>, <<Հայաստան>> և <<Պատիվ ունեմ>> խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին ։

  • Կիսվել: