հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի ԱԺ նախագահը առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է գնահատում

Արցախի ԱԺ նախագահը առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է գնահատում

Այս պահին Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է։  Արցախի ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Կարող ենք հանգիստ պայմաններում անկաշկանդ կյանքի կոչել այն օրենքի նախագծերը, որոնք հիմա ձեր դատին կներկայացնեմ»,- ասաց Արթուր Թովմասյանը:

Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

  • Կիսվել: