չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Հայաստանում է

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Հայաստանում է

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ-ի ֆեյսբուքյան էջը։

 

«Այսօր՝ հունիսի 6-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։

 

«Նրանց արյամբ է երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրաց շնորհիվ այսօր ամուր կանգնած ենք մեր հողին և հանուն նրանց պետք է ապրենք ու խաղաղ պայմաններում փորձենք վերականգնել մեր հայրենիքը»,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին։

 

Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: