կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի ԱԺ-ն նախորդ շաբաթ փակ նիստ է արել․ ինչ հարցեր են քննարկվել

Արցախի ԱԺ-ն նախորդ շաբաթ փակ նիստ է արել․ ինչ հարցեր են քննարկվել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանը նախորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը, փակ նիստ է արել:

Ինչպես մեզ փոխանցեցին՝ քննարկվել է բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընդունվել է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ըստ գործող օրենքի՝ աշխատավարձի կուտակային գումարները, որոնք քաղաքացիները կարող են ստանալ կոնսաթոշակի անցնելուց հետո, համապատասխան փոփոխություններից հետո՝ արդեն կարող են կուտակային գումարները ստանալ ավելի սեղմ ժամկետում՝ մինչ թոշակի անցնելը:

Մեր տեղեկություններով՝ Արցախի ԱԺ նիստը բավականին երկար է տևել, բոլոր պատգամավորները ներկա են եղել նիստին:

 

  • Կիսվել: