շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. ԱՀ ԱԺ նախագահ

Քիչ առաջ ավարտվեց ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Օրակարգային հարցն Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի սանձազերծումն էր Արցախի Հանրապետության դեմ։
 
Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը. 
 
«Արցախի նախագահը, ներկայացնելով իրավիճակը, տվեց հանձնարարականներ։
Քիչ հետո հայտարարություններ կլինեն ԱՀ նախագահի, ԱԺ խմբակցությունների և արտգործնախարարության կողմից։
 
Պատերազմը վերահսկվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. մենք միահամուռ ենք Հայրենիքի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։ Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք։
 
Հայկական զինուժն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում կասեցնելու թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով հակառակորդի տարածք։ Ապացույցը՝ 1992-1994 թթ. պատերազմը և տավուշյան լոկալ պատերազմը։
 
Աստված օրհնի մեր Հայրենիքը։
 
Աստված պահապան մեր Զինվորին»։
 

  • Կիսվել: