կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի Արտաքին գործերի նախարարն այցելել է զորամասեր եւ շնորհավորել զինծառայողներին

Արցախի Արտաքին գործերի նախարարն այցելել է զորամասեր եւ շնորհավորել զինծառայողներին

Դեկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։ Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման արհեստավարժության բարձր մակարդակը անչափ ոգևորիչ է։

  • Կիսվել: