շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի առողջապահության նախարարը շարունակում է այցերը ԱՀ բուժհիմնարկներ

Արցախի առողջապահության նախարարը շարունակում է այցերը ԱՀ բուժհիմնարկներ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շարունակում է այցերը Արցախի բուժհիմնարկներ:
 
Այսօր նախարարը հանդիպել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատակիցների հետ, ծանոթացել բուժհիմնարկի շենքային պայմաններին, տեխնիկական և կադրային հագեցվածությանը: Քննարկվել են ավտոտրանսպորտային պարկի համալրման, աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև կադրային քաղաքականության հետ կապված հարցեր:
 
Նախարար Հայրիյանը բարձր է գնահատել Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատողների քրտնաջան աշխատանքը` միաժամանակ արձանագրելով համատեղ ուժերով քաղաքացիների շտապ բուժօգնության որակը նկատելիորեն բարելավվելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: