շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանի նկատմամբ ԱՀ դատախազությունում քրգործ է հարուցվել․ ԱՀ դատախազություն

Վիտալի Բալասանյանի նկատմամբ ԱՀ դատախազությունում քրգործ է հարուցվել․ ԱՀ դատախազություն

 Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ ԱՀ դատախազությունում քրգործ է հարուցվել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԱՀ Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

Միեւնույն ժամանակ նա չցանկացավ մանրամասնել հայտնել գործի բովանդակության մասին՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիության վրա։ Գաբրիելյանը սակայն տեղեկացրեց, որ սա Դատախազության հատուկ քննչական եւ հետաքննության ու նախաքննության մարմինների վարույթներում քննվող միակ գործը չէ Արցախի նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ։

  • Կիսվել: