շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի անկախությունը ճանաչելու հարցը օրակարգո՞ւմ է․ Պատասխանել է ԱԳՆ խոսնակը

Արցախի անկախությունը ճանաչելու հարցը օրակարգո՞ւմ է․ Պատասխանել է ԱԳՆ խոսնակը

Այսօր տեղեկատվական կենտրոնում կզմակերպված ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից լրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու հարցը։

Ի պատասխան Նաղդալյանն ասաց, որ ներկայումս ընթանում է Անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված են բազմաթիվ հարցեր։ «Քանի դեռ չի ավարտվել այն, ես իրավունք չունեմ օրակարգի որևէ հարց բարձրաձայնելու», - հավելեց խոսնակը։

Ճշտող հարցին՝ չի՞ բացառում, որ նման հարց օրակարգում կա, խոսնակը պատասխանեց, որ չի էլ հաստատում։

  • Կիսվել: