շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի անկախության հարցում ՀՀ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների տեսակետները նույնն են. ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ

Արցախի անկախության հարցում ՀՀ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների տեսակետները նույնն են. ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպումների ընթացքում ՀՀ և իշխանության, և ընդդիմության ներկայացուցիչները նույն տեսակետն ու դիրքորոշումն են արտահայտել՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանը՝  սեպտեմբերի 20-ին, կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ուղղակի աշխատելու գործիքակազմի մեջ ենք տարբերություններ տեսել : Նրանք գործում են նույն նպատակի համար, բայց տարբեր դաշտերում, ինչը ցավալի է»,-ասել է Ս. Հայրապետյանը՝ մանրամասնելով, որ հանդիպումների ընթացքում իրենց կողմից միասնության ու համախմբման կոչ է արվել:

Ըստ բանախոսի՝ ժողովուրդն իշխանություններից համապատասխան քայլեր է ակնկալում:

«Այդ քայլերի հեղինակը մենք պետք է լինենք՝ միասնական ուժերով: Ուզում եմ վստահեցնել,որ այդ կերպ կկարողանանք հասնել մեր նպատակին՝ անկախությանը, որն այլընտրանք չունի: Այս պահին ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերից է սահմանադրական բարեփոխումը:Մենք պետք է ունենանք նոր Սահմանադրություն,որի միջոցով ժողովուրդը կասի իր խոսքը»,-ասել է պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի անվտանգության բանալին Արցախում է:

  • Կիսվել: