ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արցախի ամբողջ տարածքը հոսանքազրկված է

Արցախի ամբողջ տարածքը հոսանքազրկված է

Արցախի ամբողջ տարածքն այսօր հոսանքազրկվել է։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

Նա նշեց, որ էլեկտրականությունն անջատվել է ժամը 16։00-ից 17։00-ի սահմաններում եւ մինչեւ հիմա անջատված է։

՛՛Արցախէներգո՛՛ ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ Արցախը սնուցող կայանում վթար է տեղի ունեցել, եւ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում՛՛,- նշեց Պողոսյանը։

Հավելենք, որ ՛՛Արցախէներգո՛՛ ՓԲԸ-ից ժամկետներ չեն նշել, թե երբ է էլեկտրաէներգիան վերականգնվելու։

  • Կիսվել: