հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է «Քննարկումների ակումբ» նախագծին մասնակից երիտասարդների հետ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է «Քննարկումների ակումբ» նախագծին մասնակից երիտասարդների հետ

Օգոստոսի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախաձեռնած՝ «Քննարկումների ակումբ» նախագծին մասնակից երիտասարդների հետ։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպմանն արծարծվել են արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանն առնչվող տարբեր հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։

Նախարարը կարևորել է երիտասարդների հետ երկխոսության նման ձևաչափը՝  այն համարելով երկուստեք օգտակար։

  • Կիսվել: