հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել Վիգեն Չիտեչյանը մահվան առիթով

Արցախի ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել Վիգեն Չիտեչյանը մահվան առիթով

Խորը ցավով տեղեկացա հայ անվանի դիվանագետ և պետական գործիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին։ Այս մասին իր ցավակցական ուղերձում նշել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նա նշել է. «Վիգեն Չիտեչյանը մեծ ներդրում ունի Հայաստանի անկախ պետականության ամրապնդման, արտաքին քաղաքականության ձևավորման և կայացման գործում։

Զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ պետական կառավարման համակարգում և ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը տարբեր երկրներում՝ նա միշտ անմնացորդ ծառայել է հայրենիքին, արել հնարավորը ի շահ հայոց պետականության:

Վիգեն Չիտեչյանը միշտ առանձնակի հոգատարությամբ և սիրով էր լցված Արցախի նկատմամբ։ Նա միշտ աջակցել է օտարերկրյա պետություններում և միջազգային ատյաններում Արցախի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանմանը, նրա գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։

Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

  • Կիսվել: