կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի ԱԳ նախարարը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Արցախի ԱԳ նախարարը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Արցախում իրավիճակը գտնվում է մեր ԶՈւ վերահսկողության ներքո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադանքների չտրվել»,- գրել է նա:

Նշենք, որ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

 

 

  • Կիսվել: