հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել.

՛՛ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:

Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան մարմինների հետ չճշտված տեղեկություններ և ոչ պաշտոնական մեկնաբանություններ:

Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ թեժ գծի՝ 047.94,41,26 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն» (https://www.facebook.com/nssartsakh/) պաշտոնական էջին՛՛:

 

  • Կիսվել: