շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի 35–40 հազար քաղաքացի զրկվել է տնից, գույքից, և պետության առաջ դրված թիվ մեկ խնդիրը այդ մարդկանց բնակարաններով ապահովելն է․ ԱՀ պետնախարար

Արցախի 35–40 հազար քաղաքացի զրկվել է տնից, գույքից, և պետության առաջ դրված թիվ մեկ խնդիրը այդ մարդկանց բնակարաններով ապահովելն է․ ԱՀ պետնախարար

Արցախի 35–40 հազար քաղաքացի զրկվել է տնից, գույքից, և պետության առաջ դրված թիվ մեկ խնդիրը այդ մարդկանց բնակարաններով ապահովելն է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Նպատակ է դրվել առաջիկա 2,5–3 տարվա ընթացքում ամբողջությամբ այդ խնդիրը լուծել։ Ստեղծված է կառավարական հանձնաժողով, որն զբաղվում է վնասների ճշգրիտ գնահատմամբ, և արդեն կարող ենք ասել, որ  դրանք համադրելի են համախառն ներքին արդյունքի մի քանի տարվա ցուցանիշի հետ, այսինքն՝ ուղղակի չափվում են միլիարդավոր դոլարներով և ներառված է պետական, մասնավոր, ֆիզիկական անձանց գույքի, ենթակառուցվածքային վնասները»,–հայտնեց նա։

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ Արցախը պատերազմի հետևանքով կորցրել է գյուղատնտեսական, էներգետիկ ներուժի մեծ մասը, բայց պետք է կարողանանք վերականգնել տնտեսությունը և գնալ զարգացման ճանապարհով։

Ինչ վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամից միջոցները ՀՀ կառավարությանը տրամադրելուն, ապա նա նշեց, որ հիմնականում Արցախին միջոցներ չեն փոխանցում, այլ հիմնադրամն ինքնուրույն՝ հաղորդակցվելով Արցախի հետ, իրականացնում է ծրագրեր։

Նա հայտնեց, որ անցած տարի ՀՀ կառավարությունից 10 միլիարդից ավելի գումար է փոխանցվել Արցախին, իսկ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ միջպետական վարկ է տրամադրվում։

 

  • Կիսվել: