շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի 28 քաղաքացի թեստ է հանձնել. պատասխանը բացասական է

Արցախի 28 քաղաքացի թեստ է հանձնել. պատասխանը բացասական է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18–ին, հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը։

Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

 

  • Կիսվել: