չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Արցախցու համար իսպանական «No pasaran» կարգախոսն ապրելակերպ է». Դավիթ Բաբայանն Իսպանիայում է

«Արցախցու համար իսպանական «No pasaran» կարգախոսն ապրելակերպ է». Դավիթ Բաբայանն Իսպանիայում է

Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 5-ին մասնակցել և ելույթ է ունեցել Իսպանիայում տեղի ունեցած առցանց կոնֆերանսին, որը նվիրված է եղել Արցախի հիմնախնդրին։ Միջոցառմանը ներկա են եղել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի պատգամավորներ, որոնց թվում՝ Բասկերի երկրի և Կատալոնիայի ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, իսպանացի լրագրողներ։

«Խոսեցինք Արցախի և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Շնորհակալություն հայտնեցի Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներին` Արցախին աջակցելու և 2020թ. Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև Արցախի դեմ միջազգային ահաբեկիչների ագրեսիան դատապարտելու համար։

Համոզված եմ, որ բոլոր նորմալ և սթափ մտածող մարդիկ քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիան Արցախի դեմ ագրեսիա է ողջ քաղաքակիրթ հանրության դեմ, և այս հարցում պասիվությունն ու անտարբերությունը միայն կխթանեն ագրեսորներին նոր հարձակումները քաղաքակիրթ աշխարհի դեմ։

Նաև ընդգծել եմ Ռուսաստանի, նրա խաղաղապահների կարևոր դերը ադրբեջանա-ղարաղյան հակամարտության գոտում՝ խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Հանդիպումը հետաքրքիր և օգտակար էր։ Նման միջոցառումների շարունակական ու պարբերական բնույթը կնպաստեն աշխարհին Արցախի հիմնախնդիրը հասկանալի ու հասանելի դարձնելուն։ Շեշտեցի, որ յուրաքանչյուր արցախցու համար իսպանական «No pasaran» կարգախոսը, ըստ էության, ապրելակերպ է։ Միջոցառումը կազմակերպել էր Իսպանիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան, Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը։

  • Կիսվել: