ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախցիները տեղակայված են հիմնականում Գորիսի 16 հյուրանոցներում, ապահովված են սննդով, երեխաների դպրոցի հետ կապված հարցերը լուծված են. Սյունիքի մարզպետ

Արցախցիները տեղակայված են հիմնականում Գորիսի 16 հյուրանոցներում, ապահովված են սննդով, երեխաների դպրոցի հետ կապված հարցերը լուծված են. Սյունիքի մարզպետ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շատ արցախցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, հարյուրավորները մնացել են Գորիսում, մարզպետարանը հոգացել է նրանց կեցության, սննդի և այլ հարցերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախ վերադառնալ չկարողացող արցախցիների մասին մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Մարզպետը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքի փակման առաջին իսկ օրվանից Սյունիքի մարզպետարանը կազմակերպել է համապատասխան աշխատանքները:

«Արցախցիները տեղակայված են հիմնականում Գորիս քաղաքի շուրջ 16 հյուրանոցներում: Արցախցիները, որոնք գտնվում են Սյունիքում, ապահովված են հյուրանոցային պայմաններով, սննդով, ինչպես նաև Գորիսի բժշկական կենտրոնը հոգ է տանում նրանց առողջության մասին:  Նաև երեխաների դպրոցի հետ կապված հարցերն են լուծված»,-ասաց Ղուկասյանը:

Մարզպետի խոսքով՝ նաև տարբեր մշակութային և այլ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: Նա վստահեցրեց ՝ այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին նրանց համար անել, արվում է, կառավարությունն էլ համապատասխան միջոցները հատկացնում է:

  • Կիսվել: