ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախցիները նամակ հանձնեցին Կառավարությանը, այժմ երթով շարժվում են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ

Արցախցիները նամակ հանձնեցին Կառավարությանը, այժմ երթով շարժվում են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ

Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող արցախցիները նամակ հանձնեցին Կառավարությանը: Նամակում ներկայացված է բռնի տեղահանված արցախցիների խնդիրները: Նամակում արցախցիները պահանջել են հանդիպում Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:

Այժմ արցախցիները քայլերթով շարժվում են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, որին նույնպես պետք է հանձնեն նամակ, ինչի բովանդակությունը եւս կընթերցեն:

  • Կիսվել: