երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախցիները միջազգային մրցաշարում մեդալներ են նվաճել

Արցախցիները միջազգային մրցաշարում մեդալներ են նվաճել

Սանկտ Պետերբուրգում նախօրեին առաջին անգամ անցկացվեց FIAS president cup (Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի գավաթ) միջազգային մրցաշարը, որտեղ արցախցիներ Դավիթ Գրիգորյանը և Արման Ավանեսյանը արժանացան բրոնզե մեդալների:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը: «Միջազգային մրցաշարին մասնակցեցին բարձր վարկանիշ ունեցող, Սամբոյի աշխարհի ու մայրցամաքների առաջնությունների, Աշխարհի գավաթի հաղթող և մրցանակակիր հանդիսացող ուժեղագույն մարզիկները:

Մարզական միջոցառմանը պատվիրակություններ էին գործուղել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բուլղարիան, Կամերունը, Հայաստանը, Հունաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մարոկկոն, Մոլդովան, Ռուսաստանը, Բելոռուսը, Սերբիան, Վենեսուելան, Վրաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Հայաստանը ներկայացնող 4 մարզիկներից 3-ը՝ արցախցիներ Դավիթ Գրիգորյանը՝ 88կգ և Արման Ավանեսյանը՝ 98կգ, գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը՝ 64կգ քաշային կարգերում, արժանացան բրոնզե մեդալների: Գավաթին մասնակցել է նաև ԱՀ և ՀՀ սամբոյի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը», - նշեց Դ. Մկրտչյանը:

  • Կիսվել: