երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախցիները ՀՀ-ից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Արցախցիները ՀՀ-ից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Շուշիից և Հադրութից բռնագաղթված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բարձրաձայնել Արցախում հումանիտար աղետի մեջ գտնվող արցախցիների խնդիրները, ճանաչել Արցախի անկախությունը և դիմել ռուս խաղաղապահներին՝ թույլ չտալ Բաքվից ահաբեկիչների մուտքը դեպի Արցախ:

Ակցիայի մասնակից արցախցիներից մեկը, անդրադառնալով խաղաղության դարաշրջան բացելու իշխանությունների հայեցակարգին, ասաց․ «Երբ մեկը զենքով մտնում է քո տուն, դու ասում ես՝ ես խաղաղության կողմնակից եմ, դու չես կարող ինձ սպանե՞լ, այդպիսի բան չի լինում։ Բացի քաղաքական գործիչներից ո՞վ է հավատում այդ գործընթացին, բոլորը գիտեն՝ խաղաղություն պահպանելու համար պետք է զինես քո երկիրը, մենք բանակը զինաթափում ենք և ասում ենք՝ խաղաղություն ենք ուզում»,-ասաց արցախցիներից մեկը։

  • Կիսվել: