շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարով

Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց 1 տարով երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ 1-ին ծրագրից օգտվում է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 44.000, իսկ 2-րդով՝  6000-ից ավելի քաղաքացի։

  • Կիսվել: