շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցիների 95%-ին փոխանցվել են միանվագ 100 000-ական դրամները

Արցախցիների 95%-ին փոխանցվել են միանվագ 100 000-ական դրամները

Միանվագ 100-հազարական դրամներն արդեն փոխանցվել են շուրջ 95 տոկոսին: Նախօրեին 15 207 անձի ևս փոխանցվել են 100-հազարական դրամները, որոնցից 9447-ը անչափահասներ են, չափահասները 5760-ն են: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:

«Այս պահի դրությամբ ընդհանուր թվով 95 200 անձ, այսինքն՝ 95 տոկոսը մենք գրեթե հատել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ որոշ մասի գումարները փոխանցվելու են նաև «Հայփոստի» միջոցով: 

Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կփոխանցվեն նաև վարձակալության գումարները: «Հիշեցնեմ, որ 40-հազարական դրամ՝ յուրաքանչյուր անձին՝ վարձակալության համար և 10-հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի համար. և՛ չափահասներին, և՛ անչափահասներին»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ վարձակալության գումարները տրամադրվելու են առաջիկա 6 ամիսների համար:

  • Կիսվել: