երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցին խաղաղապահների միջնորդությամբ փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ

Արցախցին խաղաղապահների միջնորդությամբ փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ

Արցախի ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 29.12.2021թ.-ի առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի քաղաքացին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ։

  • Կիսվել: